Ստրոսս-Կանի դատավարությունը տեղի կունենա 2015-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկանդալային դատաքննությունը, որի գործող անձանցից է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանը, կսկսվի 2015թ. փետրվարին Ֆրանսիայի Լիլ քաղաքում: Այս մասին France-Presse գործակալությանը հայտնել է Լիլի դատախազ Ֆրեդերիկ Ֆևրը:

Նրա խոսքով՝ դատավարությունն անց կկացվի փետրվարի 2-20-ը Լիլի դատարանում:

Դատարանի առջև կկանգնի 13 մարդ, որոնց թվում՝ ԱՄՀ նախկին ղեկավարը:

Նրանք բոլորը մեղադրվում են ծանրացնող հանգամանքներով, նախնական համաձայնությամբ, կավատության» և «մեքենայությունների մեղսակցության և հասարակական միջոցների չարաշահման» մեջ: Դատապարտյալներին կյարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում և տուգանք՝ 1.5 մլն դոլարի չափով:

 




Լրահոս