Նոր օրինագիծ. մինչև պտղի՝ 30 շաբաթական դառնալը կարգելվի ասել երեխայի սեռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունը նոր օրինագիծ է նախաձեռնել, ըստ որի՝ առաջարկվում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալն արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը:

Նախագծի համար հիմք է ծառայել «Սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտությունը, որը կատարվել է 2012-2013 թթ:

Հետազոտութունը վկայել է, որ միջին հաշվարկով՝ Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 իգական սեռի երեխա:  

Նշենք, որ ներկայումս օրենքը որևէ սահմանափակում չի դնում երեխայի սեռը հայտնելու ժամկետների վրա: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ իր զեկույցում բազմիցս անդրադարձել է այդ խնդրին:

Պետք է նշել, որ օրենքի այս նախագիծը միանշանակ չի ընդունվում թե՛ օրենսդիրների, թե՛ հասարակության կողմից: Կա մտավախություն, որ նման արգելանքի դեպքում բժիշկները կգործեն գաղտնի՝ ծնող-բժիշկ հարաբերություններում առաջացնելով կոռուպցիոն նոր վտանգ:

Առողջապահության նախարարությունը որոշման նախագիծը կառավարությանը կներկայացնի հունիսին: 




Լրահոս