«Երգչուհի Քրիստինե Պեպելյանի ամուսինը` Վստրեչի Ապերը, ծեծկռտուք էր սարքել «Jose» ակումբում եւ առեւանգել մենեջերին»,-տեղեկացնում է armlur.am-ը` հղում անելով aravot.am կայքին: Մեզ հետ զրույցում «Jose»-ի տնօրեն Գեորգի Իոսիֆյանը հայտնեց, որ այդ օրն ակումբում նշում էին Կարպիս Թիթիզյանի ծնունդը, ամբողջ շոու բիզնեսը ներկա էր, բայց իսկ Քրիստինե Պեպելյանը ներկա չի եղել: Նա «Jose»-ում վերջին անգամ եղել է Վահրամ Պետրոսյանի եւ Լիլիթ Հովհաննիսյանի հարսանիքին: Նրա խոսքերով` այդ ամենը զուտ բամբասանք է, եւ Ավետիսյանների հետ նրանք չէին կարող կոֆլիկտներ ունենալ, քանի որ նրանք արդեն վաճառել են ակումբը, եւ մենեջերը Վահագն Հարությունյանն է, իսկ նոր տերը` Հարություն Փամբուկյանը: Ըստ ակումբի տնօրենի` նմանատիպ ծեծկռտուք եղել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կողքի սրճարանում: Մեր թղթակիցը փորձեց կապվել նաեւ Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի հետ, ով դժկամորեն, բայց պատասխանեց մեր հարցին` ասելով, որ եթե այդ պատմության մասին խոսելիս իրեն նկատի ունեն, ապա` «ես այդ մարդուն ճանաչում եմ արդեն 15 տարի, ոչ մի խնդիր չունենք իրար հետ, ես չգիտեմ` ով ինչ ա տարածում իմ մասին, բայց շնորհակալ եմ, որ իմ PR-ով զբաղվում են»: Ա.Վարդանյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
ԱՆՎՃԱՐ PR
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ