Հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ու իր համախոհները հունիսի 21-ին հանդիպելու են կառավարության մասնագետների հետ, քանի որ Հովիկ Աբրահամյանն իր ծրագիրն ուղարկել է էկոնոմիկայի նախարարություն:
Վահան Համազասպյանի խոսքով` Հայաստանն այսօր տնտեսական ծանր վիճակում է, և զարգացնելով այլընտրանքային էներգիան` կարելի է ինչ-որ չափով դուրս գալ իրավիճակից: Իր ընդդիմախոսների այն փաստարկները, թե արևի էներգիան ավելի թանկ է, քան էլեկտրաէներգիան, Համազասպյանը հակադարձում է ընդդիմախոսներին` ասելով. «1 կվտ ժամ ջերմային էներգիայի համար վճարում ենք 0,32 լումա` 1 կվտ ժամի համար 38 դրամի փոխարեն»:
Մանրամասները` տեսանյութում: