Վերսկսվել են Լարս ավտոճանապարհի վթարավերականգնողական աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

Հունիսի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

Ժամը 21.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացել է փլվածքի վտանգ. վթարավերականգնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ժամը 14.43-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ 11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).

1. Գեղամ Ասենյան (ծնվ. 1992 թ.)
2. Հովհաննես Իրիսյան (ծնվ. 1977 թ.)
3. Տիգրան Գասպարյան (ծնվ. 1985 թ.)
4. Հարութ Հարությունյան (ծնվ. 1987 թ.)
5. Էրիկ Մաթևոսյան (ծնվ. 12.11.2012 թ.)
6. Գոռ Նազարյան (ծնվ. 02.08.1982 թ.)
7. Կարեն Ղազարյան (ծնվ. 24.06.1967 թ.)
8. Քրիստինե Խաչատրյան (ծնվ. 07.07.1982 թ.)
9. Լիդա Աթոյան (ծնվ. 28.09.1986 թ.)
10. Հովհաննես Խաչատրյան (ծնվ. 06.06.2001թ.)
11. Նարեկ Խաչատրյան (ծնվ. 30.12.2004 թ.)

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:




Լրահոս