Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ լսումներ կկազմակերպվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր խորհրդարանում առաջարկեց  լսումներ կազմակերպել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ:

Նա նշեց, որ ՀՀ-ում բոլոր կազմակերպությունները, գործարաններն էլէկտրաէներգիայով են աշխատում, և էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում շատ ապրանքներ են թանկանալու:

 ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ արդեն պայմանավորվածություն ունի այդ հարցով և տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովում կկազմակերպվեն լսումներ:




Լրահոս