ՆԱՏՕ-ի 5 զինծառայողները դաշինքի օդուժի հարվածի զոհ են դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը տեղեկացրել է երկրի հարավում իր հինգ զինծառայողների զոհվելու մասին:

Զինծառայողների զոհվելու հանգամանքների և նրանց քաղաքացիութայն մասին դեռևս չի հաղորդվում: Աֆղանստանի տարածքում ծառայում են հիմնականում ամերիկյան զինծառայողներ, հայտնում է BBC-ին:

Աֆղանստանի իշխանությունների տեղեկություններով, զինծառայողները զոհվել են պատահաբար. ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի արդյունքում: Միջադեպը տեղի է ունեցել ռազմաբազա վերադարձող զինծառայողների վրա գրոհայինների հանկարծակի հարձակման ժամանակ:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը պնդում է, որ զինվորների զոհվելու պատճառները դեռևս քննվում են:




Լրահոս