Վրաերթ` մահվան ելքով. վարորդը դիմել է փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 15։00-ի սահմաններում Երևանի Էրեբունի պողոտայի և Աթոյան փողոցի խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու թողնելով անօգնական վիճակում՝ դիմել փախուստի: Հետիոտնը միջին տարիքի կին է, ով տեղում մահացել է։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու ինչպես վրաերթի ենթարկված մահացածի ինքնությունն, այնպես էլ՝ վրաերթի վայրից փախուստի դիմած վարորդին։ 




Լրահոս