«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում փոփոխություններ են կատարվել: Վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ, նրա փոխարեն նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, շտաբի ինսպեկիցայի պետ Միշա Սարդարյանը:
Կատարված փոփոխությունները եղել են վարչությունում սկսված ստուգումների արդյունքում: Նշենք, որ վարչությունում աղաղակող խախտումներ էին հայտնաբերվել, ընդ որում` դրանք հայտնաբերողը նույն ինքը` Միշա Սարդարյանն էր:
Աշխատանքից հեռացվել է նաեւ Անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Հայկ Քոչինյանը եւ մի շարք բաժինների պետեր եւ պետերի տեղակալներ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում