Օլիգարխները որոշել են փրկել Ուկրաինան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին, որը մարտին նշանակվել էր Դնեպրոպետրովսկի մարզի վարչակազմի ղեկավար, նախագահ Պյոտր Պորոշենկոյին առաջարկել է Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի մարզերի տարածքում Ռուսաստանի սահմանին ամրացված պատ կառուցել: Այս մասին ուրբաթ՝ հունիսի 13-ին, տեղեկացրել է «Цензор. нет» կայքը:

Նախագծի համաձայն՝ սահմանային այդ հատվածում 1900 կմ երկարությամբ բարձրորակ պողպատից երկու մետրանոց պատը կարող է կառուցվել կես տարում: Ընդ որում, փշալարերով ավարտվող պատի միջով առաջարկվում է էլեկտրական հոսանք անցկացնել, իսկ նրա շրջակայքը պատել ջրափոսերով և ականապատել:

Պատի կառուցման համար, ըստ հաշվարկների, անհրաժեշտ կլինի 100 մլն եվրո: Ընդ որում, ֆինանսավորման զգալի մասը պատրաստ է տրամադրել Կոլոմոյսկու «Դնեպր-1» հիմնադրամը:

Ինքը, գործարարը, իր նախագիծը համեմատել է «Մաններգեյմի գծի հետ», որը 1920-30թթ. կառուցել էր Ֆինլանդիան` Խորհրդային միությունից պաշտպանվելու համար:

Նման պատնեշը, օլիգարխի կարծիքով, կխոչընդոտի հարավարևելյան շրջանների անջատողականներին Ռուսաստանից զենք-զինամթերք մատակարարելու գործընթացը:




Լրահոս