ԱԱ-2014` Իսպանիա-Հոլանդիա. թվեր և փաստեր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ կհանդիպեն Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները: Նրանք նախորդ առաջնության եզրափակչի մասնակիցներն էին: Այս առթիվ «sport-express»-ը ներկայացրել է այս երկու հավաքականների մասնակցությամբ խաղերի ամենահետաքրքիր արդյունքները:

4

Իսպանիայի հավաքականը հաղթել է աշխարհի առաջնության վերջին 6 խաղում, որը համարվում է լավագույն հաղթանակի շրջանը: Ընդ որում, վերջին 6 խաղից 4-ը իսպանացիները հաղթել են նվազագույն 1:0 հաշվով:

5

Իսպանացիներն աշխարհի առաջնության վերջին չորս խաղերի ընթացքում ոչ մի գնդակ բաց չեն թողել սեփական դարպասը: Սա ներկա պահին առանց գոլերի դեռ ամենաերկար շղթան է: Միայն Իտալիայի հավաքականը 1990-ին, և Շվեյցարիան` 2010-ին 5 խաղի ընթացքում գոլեր բաց չէին թողել:

2

Հոլանդիայի հավաքականը խմբից դուրս է եկել վերջին 7 աշխարհի առաջնությունում:

3

Իսպանիա-Հոլանդիա խաղը կդառնա առաջինը 1990-ից ի վեր, երբ նախորդ առաջնության երկու եզրափակչի մասնակիցները խաղալու են միմյանց դեմ հաջորդ առաջնության առաջին իսկ խաղում:

1990-ին Գերմանիան և Արգենտինան հանդիպեցին 1986-ի եզրափակչից հետո:

South Africa Soccer WCup Final Netherlands Spain

2010-ին Իսպանիայի հավաքականը դարձավ առաջինը, որը կարողացավ դառնալ չեմպիոն` առաջնության առաջին իսկ խաղը պարտությամբ սկսելուց հետո: Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն աշխարհի առաջնությունների ընթացքում դարձել է Դավիդ Վիլյան (8 գոլ) և անմիջական մասնակցություն է ունեցել հավաքականի վերջին 9 գոլերից 7-ում:

vilya

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին դարձավ ընտրական փուլի լավագույն  ռմբարկուն Եվրոպայի առաջնությունից հետո` 11 գոլ:

Robin van Persie applauds the fans, Manchester United v Arsenal




Լրահոս