Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքում կատարած գրառմամբ զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Իսպանիայի հավաքականների պարտությունների միջև:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին ընկերական խաղում Գերմանիային պարտվեց 1-6 հաշվով, իսկ երեկ Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները 1-5 հաշվով պարտվեցին հոլանդացիներին:
«Ռոբենն ու Վան Պերսին երկուսով Իսպանիայի պաշտպանությանն այն օրը գցեցին, ինչ Գերմանիան մեզ՝ իր ամբողջ կազմով ու 6 փոխարինողներով: Հայ վայ մասնագետներ, նայեք ու տեսեք` որն է վատ պաշտպանությունը»,-գրել է Ռ. Արզումանյանը: