Չինացին մահացել է ֆուտբոլի նկատմամբ սիրուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերը դեպի ֆուտբոլը չինացի երկրպագուին հասցրել է մահվան: Երիտասարդը մահացել է մի քանի անքուն գիշեր անցկացնելու պատճառով, որոնց ընթացքում դիտել է ֆուտբոլային հանդիպումներ:

25-ամյա երկրպագուն բնակվում էր Սուչժոույում: Նրա մարմինը գտել են հունիսի 14-ին հենց հեռուստացույցի առջև: Դրանից մի քանի ժամ առաջ 5:1 հաշվով ավարտվել էր Նիդերլանդների և Իսպանիայի հավաքականների հանդիպումը:

Մարմինը զննող բժիշկները եկել են այն եզրակացության, որ երիտասարդը մահացել է քնի պակասից: Չի բացառվում, որ գերհոգնածությունից նրա մոտ սրտի կաթված է եղել: Ինչպես նշում է Интерфакс-ը, ժամային գոտիների տարբերության պատճառով ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերը Չինաստանում ցուցադրում են ուշ գիշերին: Բժիշկները խորհուրդ են տալիս երկրպագուներին սթափ հաշվարկել սեփական ուժերը քնի հաշվին ֆուտբոլ դիտելուց առաջ: Առավել ևս, որ քնի պակասից մահացու դեպքերը հազվադեպ չեն:




Լրահոս