Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումները, որոնց մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները, տեսակետները եւ դիտարկումներն են ներկայացրել օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:
Վարչապետն ընդգծել է փոխադարձ ընդունելի որոշումներ կայացնելու կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել հետագայում եւս շարունակել քննարկումները կենսաթոշակային բարեփոխումների շուրջ: