ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱԺ ընտրություններում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընդդիմությունն անպայման իր թեկնածուն կառաջադրի: Թե կոնկրետ ով կլինի, առայժմ հստակ չէ: Գասպարյանի խոսքերով` իրենք առաջնահերթության կարգով քննարկում են Չարենցավանի թիվ 24 ընտրատեղամասում թեկնածու առաջադրելու հարցը: Նա, հակադարձելով ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի արած այն հայտարարությանը, թե «տղամարդ ենք ման գալիս, որ մեզ հետ մրցի», ասաց, թե իրենք նախապատրաստում են այդ տղամարդուն: ԺՈՒԿ նախագահի կարծիքով` Այվազյանի խոսքն ուղղված է ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանին: Եւ եթե ՀԺԿ-ն որեւէ մեկին չառաջադրի, ապա ԺՈՒԿ-ը կպատրաստի իր թեկնածուին: «Մեր նպատակն այն է, որ հնարավորինս քիչ անարժան մարդիկ գնան ԱԺ»,-եզրափակեց ԺՈՒԿ նախագահը:




Լրահոս