ԱՄՆ-ում ձերբակալվել է 89-ամյա տղամարդ, ում կասկածում են Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից կատարված հարյուրավոր սպանություններին մեղսակից լինելու և մասնակցելու մեջ:
Յոհան Բրայերը գտնվում է Փենսիլվանիա նահանգի բանտում: Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ Գերմանիան նրա հանցանքների նոր ապացույցներ է ներկայացրել:
Բրայերը չի ժխտում, որ աշխատտել է Օսվենցիմում իբրև հսկիչ, սակայն, իր խոսքով՝ ծառայել է ճամբարի տարածքից դուրս և չի մասնակցել սպանություններին:
Նրա փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը շատ թույլ է մինչև Գերմանիային արտահանձնումը բանտում գտնվելու համար, սակայն գրավով նրան ազատ արձակելու հայտը մերժվել է:
Բրայերը ԱՄՆ է ներգաղթել 1952-ին, իսկ 1990-ին ամերիկյան իշխանությունները փորձել են զրկել նրան քաղաքացիությունից և արտաքսել:
Սակայն Բրայերի մայրն ամերիկուհի էր, այնպես որ, նա ԱՄՆ-ի քաղաքացի է՝ ծննդյան իրավունքով, իսկ ՍՍ-ի շարքեըում նրան ընդգրկել են ստիպողաբար, երբ դեռ չափահաս չէր, այդ պատճառով նրան չեն արտաքսել. տեղեկացնում է BBC-ին: