ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Աշոտ Տոնոյանը թեեւ ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ առավել նպատակահարմար է համարում իր գործունեությունը շարունակել գործարար դաշտում, քանի որ գտնում է, որ ԱԺ-ում պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են առավել արդյունավետ աշխատել օրենսդիր ոլորտում, հնարավոր է` փոխի որոշումը: Մեր տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է կրկին Տոնոյանին կրկին առաջադրել այդ ընտրատարածքում: Հնարավո՞ր է, որ Դուք նորիղ առաջադրվեք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքում: Մեր հարցին Տոնոյանը` Տոնուսի Աշոտը, պատասխանեց. «Այո՛, ես հայտարարել էի, որ չեմ առաջադրվելու, բայց չեմ հայտարարել, որ դուրս եմ եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Եւ եթե իմ կուսակցությունը որոշում կայացնի եւ գտնի, որ իմ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի Ազգային Ժողովում, ապա ես պարտավոր եմ ընդունել իմ կուսակցության որոշումները»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ