«ԱՐՍԵՆԱԼ»-Ի ԱՌԱՋԱՐԿԸ «ՌԵԱԼ»-ԻՆ
Լոնդոնի «Արսենալ»-ը վերջին հարցումն է ուղարկել Մադրիդի «Ռեալ»-ին` երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի շուրջ:
Արսեն Վենգերն իսպանացու տրանսֆերի դիմաց առաջարկում է 24 մլն ֆունտ: Նշված է, որ եթե «արքայական ակումբ»-ը հրաժարվի Մորատայի տրանսֆերի վաճառքից, «Արսենալ»-ն իր ուժերը կկենտրոնացնի այլ հարձակվողներ ձեռք բերելու համար: Խոսքը, մասնավորապես, Կարլոս Վելեի մասին է, ում տրանսֆերը նրանք կարող են գնել անհամեմատ փոքր գումարով:
ԿԱԿԱՅԻ ԱՊԱԳԱՆ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է
Այն բանից հետո, երբ իտալական «Միլան»-ը գլխավորեց Ֆիլիպո Ինձագին, մի քանի ֆուտբոլիստի ապագան մնաց հարցականի տակ: Մշուշոտ է նաեւ Կակայի ապագան: Նախկինում իտալացի լեգենդարներից մեկին ուղարկում էին ձեւավորվող ամերիկյան ակումբ, բայց ֆուտբոլիստն անձամբ հերքեց այդ ինֆորմացիան՝ ավելացնելով, որ «Միլան»-ում ամեն ինչ նրան դուր է գալիս: 32-ամյա Կակայի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական «Սան-Պաուլու»-ն: Ակումբի նախագահ Կառլուշ Միգել Անդարը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների, եթե այդ տարբերակը դուր գա նաեւ ֆուտբոլիստին: Իսկապես, լուրջ խոչընդոտ կարող է դառնալ այն փաստը, որ Սան-Պուլուին հատուկ թույլտվություն է պետք ՖԻՖԱ-ից` հայտացուցակի մեջ լրացուցիչ ֆուտբոլիստի ընդգրկման համար:
ՄԵՍՍԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՆԵՅՄԱՐԻՆ
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան չի կորցրել ֆուտբոլի արքա Պելեի մասին խոսելու հերթական հնարավորությունը: Ընդ որում, Մարադոնան զուգահեռներ է անցկացրել «Բարսելոնա»-ի հարձակվողների` Մեսսիի եւ Նեյմարի միջեւ:
«Բնականաբար, իր վարպետությամբ Մեսսին շարունակում է գերազանցել Նեյմարին: Այդ երկու ֆուտբոլիստների միջեւ տարածությունն այնքան է, որքան իմ եւ Պելեի միջեւ: Արգենտինայում մեծարում են Նեյմարին: Հայրենիքում նա նոր Պելեն է` բրազիլացիների ամենահզոր հարձակվողը»,-ասել է Մարադոնան։