Քանի որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) չի մասնակցել «Երկրապահ» կամավորականների միության` շաբաթ օրը կայացած 9-րդ համագումարին, ուստի երկրապահները նրան չեն ընտրել վարչության անդամ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ինքը` Ռուբեն Գեւորգյանը` մանրամասնելով. «Ես համագումարին չեմ մասնակցել, քանի որ այդ օրերին գործուղված եմ եղել Արցախ: Եւ իմ մասնակցությունն էլ չունենալով «Երկրապահ» կամավորականների միության համագումարին` ըստ ԵԿՄ կանոնադրության` չեմ ընտրվել վարչության անդամ»: Իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ-ի կայացրած որոշմանը` Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին, ապա Գեւորգյանը չի հասկանում դրա իմաստը. «Ինչի՞ց պետք է պաշտպանենք նախագահին»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ