Միջազգային ճգնաժամային խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման եւ խաղաղության հաստատելու կոչ է արել: Հայտարարության մեջ շեշտվում է շփման գծում հրադադարի խախտման դեպքերի հետաքննման, շփման գծի մոտակայքում ապրող խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը: “ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտ հաստատել, ներառյալ Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների միջեւ հանդիպումների իրականացումը”, – ասվում է ՄՃԽ-ի զեկույցում:
ՄՃԽ-ն Ղարաբաղյան հակամարտության հարցով զեկույց է հրապարակել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ