Աշխարհահռչակ Playboy-ը, Virgin ընկերության հետ համատեղ, մտադիր է տիեզերանավ ուղարկել տիեզերք, որն իրենից կներկայացնի փոքրիկ գիշերային ակումբ։ Ընկերության գլխավոր խմբագիր Ջիմմի Ջելինեկն ասել է. “Սա դրախտների դրախտը կլինի, վայրի երազանքների իրականացման վայրը, հյուրերը բառի բուն իմաստով իրենց այլ մոլորակում կզգան”,-գրում է The Huffington Post -ը: Ակումբում ամսագրի ընտրված գեղեցկուհիները, հատուկ համազգեստով, թանկարժեք խմիչքներ կմատուցեն։ Մեկ անձի ուղեւորության արժեքը կկազմի 200 հազ. դոլար։
Playboy՝ տիեզերքում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ