«Քաունթերփարթ ինտերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչության տրամադրած դրամաշնորհով Դիլիջանի «Դիլնեստ սերվիս» ՀԿ-ն 2011թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Դիլիջան, Իջեւան, Նոյեմբերյան եւ Բերդ քաղաքների 204 գործարարների եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների շրջանում (մենեջերներ, հաշվապահներ, տնտեսագետներ) հարցում է իրականացրել` կապված ՀԴՄ-ների ներդրման հետ: Հարցվածների 85 տոկոսը նպատակահարմար չի համարել ՀԴՄ-ների կիրառումը: Նրանցից 70 տոկոսի վկայությամբ` հարկային տեսուչը որպես հիմք չի ընդունում ՀԴՄ-ներից ստացված թվերը: Գործարարների մեծ մասին ՀԴՄ-ների մասին օրենքը բավարարում է, սակայն հարկային տեսուչը չի հավատում դրանց տվյալներին: Ըստ հարցումն իրականացրած «Դիլնետ սերվիսի»` այս իրավիճակում հարկ է տարածաշրջաններն ըստ հարկավորման գոտիավորել ու կիրառել հաստատագրված վճարներ: Այսինքն` այդ առումով սահմանամերձ գյուղերը, օրինակ` Չինարին կամ Բերքաբերը, պիտի տարբերվեն մարզկենտրոն Իջեւանից, սա էլ` Երեւանից: Հաստատագրված վճարի չափը կորոշի համապատասխան լիազորված մարմինը:
ԴԵՄ ԵՆ ՀԴՄ-ՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ