Վարդենիսցիները փակել են ճանապարհը. պահանջում են Հ. Աբրահամյանին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր, երեկ` հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ժամը 16-ի սահմաններում քաղաքում ուժեղ փոթորիկ է սկսվել, որի պատճառով փլվել է մոտ տասնյակից ավել տուն, արմատախիլ են եղել ծառեր, իսկ քաղաքի էլեկտրաէներգիան և գազամատակարարումը դադարեցվել էր:

Այսօր Վարդենիսում խուճապը շարունակվում է: Քաղաքի էլեկտրաէներգիան մասամբ է վերականգնվել, սակայն փոթորկի հասցրած վնասները զգալի են:

Armlur.am-ի թղթակիցը Վարդենիսից հայտնում է, որ քաղաքի բնակիչներն այս պահին փակել են Վարդենիս մտնող ճանապարհը և պահանջում են, որ կառավարության անդամները գան իրենց օգնություն ցուցաբերեն կամ ասեն, թե ինչ է լինելու հետագայում: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Իսկ այս ընթացքում Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը Ֆրանսիայում իր հանգիստն է վայելում:

10312792_1432204540400079_8125268112866053875_n

10334292_1432206193733247_5986451177037108864_n

10384120_1432204510400082_4358327669885315143_n

10385317_1432206080399925_5419934423551279279_n

10437548_1432204777066722_8195461648738758579_n

10440207_1432204680400065_321747458269080080_n

10457960_1432206147066585_3996616206365081699_n

10473815_1432204633733403_310661915768671297_n

10505491_1432204740400059_7899236659292750386_n

10511185_1432204713733395_6376951226794442064_n

 




Լրահոս