ԱՄՆ Ֆլորիդա նահանգում իսպաներենի ուսուցիչը հրացանով սպանել է նախ` դպրոցի տնօրենին, ապա ինքնասպան եղել: 28-ամյա Շեյն Շումերտը հրացանը ձեռքին վերադարձել է դպրոց մի քանի ժամ անց այն բանից, ինչ դպրոցի տնօրեն Դեյլ Ռիգանը նրան ազատել է աշխատանքից: Հանցագործը հրացանը թաքցրել է կիթառի համար նախատեսված տուփի մեջ և ուղևորվել ուղիղ տնօրենի աշխատասենյակ: Բռնացնելով դպրոցի տնօրեն տիկին Ռիգանին միայնակ, նա անմիջապես կրակահերթ է բացել նրա ուղղությամբ, ինչից հետո ինքնասպան եղել:Աղբյուրը նշում է, որ դպրոցի սաներն ու այլ աշխատակիցներ, բարեբախտաբար, չեն տուժել:
Սպանել է դպրոցի տնօրենին ու ինքնասպան եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ