Դ!ԵՄ ԵՄ. Պարտադիր կուտակային բեռից ժամանակավոր ազատվելու դիմումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ապօրինի կերպով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, կրկին նոր բեռ սահմանեց ՀՀ քաղաքացիների վրա:

Այնուամենայնիվ, «Դ!ԵՄ ԵՄ» թիմ ելնելով վերոհիշյալ օրենքի (ՀՕ-67-Ն) 81-րդ հոդվածի 1-ին մասով ընձեռնված հնարավորությունից, առաջարկում է դիմումների ձևանմուշ (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC (Dimum)):

Այն հնարավորություն կընձեռի ոչ պետական (մասնավոր) ոլորտի աշխատակիցներին մինչև 2017թ. հուլիսի 1-ն ազատվել պարտադրվող կենսաթոշակային վճարներից:

Կից ներկայացված փաստաթղթում կա երկու դիմումի ձևանմուշ, որոնցից առաջինն ուղղված է գործատուին, իսկ երկրորդը`հարկային մարմին: Առաջին դիմումով գործատուին խնդրում ենք հարկային մարմնին ուղղված մեր դիմումը փոխանցել հասցեատիրոջը` ըստ վերոհիշյալ օրենքի նշյալ հոդվածի:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ




Լրահոս