Անրի Մատիսի «Կարմիր տաբատով Օդալիսկան», որն առևանգվել էր Կարակասի Ժամանակակից արվեստի թանգարանից, ԱՄՆ-ն վերրադաձրել է Վենեսուելային: Այս մասին հայտարարել է երկրի մշակույթի նախարար Ֆիդել Բարբարիտոն:
Նրա խոսքով, փորձագիտական ստուգումից հետո կտավը կրկին կցուցադրվի Ժամանակակից արվեստի թանգարանում:
Կարակասի թանգարանը «Կարմիր տաբատով օդալիսկան» ձեռք էր բերել 1981թ.-ին Նյու Յորքի պատկերասրահներից մեկում: 1925թ.-ին Մատիսի ստեղծած այս կտավի համար թանգարանը վճարել էր 480 հազար դոլար: Ներկայումս դրա արժեքը կազմում է 10-12 մլն դոլար:
Կտավը ենթադրաբար գողացվել է 2002թ.-ին, սակայն գողությունը հայտնաբերվել է մեկ տարի անց, երբ պարզվել է, որ բնօրինակի փոխարեն ցուցադրված է նկարի պատճեն: Վենեսուելայի արվեստի սիրահարի կողմից տեղեկատվություն է ստացվել, որ կտավը վաճառվել է Մայամիի արվեստի գործերի սև շուկայում:
2012թ.-ի հուլիսին կտավը Ֆլորիդայում առգրավվել է մաքսանենգներից, որոնք փորձել են այն վաճառել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ծտյալ աշխատակիցներին: