Վլադիսլավ Սոկոլովը նշանակվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ԱրմենՏել”  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Վլադիսլավ Սոկոլովին կոմերցիոն տնօրենի պաշտոնում նշանակելու մասին: Ընկերությունում իր պարտականությունները Վլադիսլավ Սոկոլովը ստանձնել է 2012թ. մարտի սկզբին: Նախկինում նա նման պաշտոն է զբաղեցրել ,Մոբիլնիե ՏելեՍիստեմիե (ՄՏՍ) ընկերությունում: “ԱրմենՏելի” մամուլի ծառայությունից armlur.am -ին հայտնում են, որ Վլադիսլավ Սոկոլովի աշխատանքային ուղին հիմնականում առնչվում է հեռահաղորդակցության ոլորտին` 1999-2011 թթ. նա աշխատել է “Մոբիլնիե ՏելեՍիստեմի” ընկերությունում: ՄՏՍ-ում Վլադիսլավ Սոկոլովն աշխատել է տարբեր պաշտոններում` վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մասնագետից մինչեւ մանրածախ շուկայի գծով կոմերցիոն տնօրեն, ունենալով նաեւ մասնաճյուղերի կառավարման փորձ` Կալուգայում եւ Սանկտ-Պետերբուրգում: “Ես ուրախ եմ ստանալ Հայաստանում Beeline թիմի հետ աշխատելու հնարավորություն եւ ղեկավարել երկրի խոշորագույն օպերատորի ստորաբաժանումներից մեկը: “ԱրմենՏել”-ի արհեստավարժ կոլեկտիվի հետ մենք կշարունակենք մշակել նոր առաջարկներ եւ կամրապնդենք մեր դիրքերը երկրի հեռահաղորդակցության ոլորտի բոլոր հատվածներում”-, նշեց  “ԱրմենՏել”  ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Վլադիսլավ Սոկոլովը: Վլադիսլավ Սոկոլովը ավարտել է Տվերի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, եւ դասընթացներ է անցել Executive MBA ծրագրով:




Լրահոս