Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան» շարունակում են բանակցությունները Տոնի Կրոսի տրանսֆերի շուրջ:
Մադրիդցիներն արդեն կիսապաշտպանի հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները, ակումբները, սակայն, դեռ չեն եկել համաձայնության:
Հաղորդվում է, որ Տոնին կկնքի հինգ տարվա պայմանագիր տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով: Մադրիդյան ակումբն առաջարկում է 25 մլն եվրո, իսկ մյունխեցիները ցանկանում են 30 մլն: Այս տարաձայնությունները բացատրվում են նրանով, որ գումարի կեսը պետք է ստանա «Հանզա Ռոստոկը», որը սանն է հանդիսանում Կրոսը: