Տաղավարները կմնան Մաշտոցի պուրակում առավելագույնը երեք տարի. Տ. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս հարցը վերջին շրջանում քաղաքական հնչեղություն է ստացել, և ուզում ենք պարզաբանումներ տալ, որպեսզի մեր դիրքորոշումը հստակ լինի: Քաղաքապետի հետ միասին հանդես ենք եկել հայտարարությամբ, մենք դեմ ենք Մաշտոցի պուրակում տաղավարների մշտական տեղադրմանը, և փարատել ենք քաղաքացիների մտավախություններըե, – այսօր կառավարության նիստում նման հայտարարություն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` Մաշտոցի պուրակի հետ կապված Երևանի քաղաքապետին լիազորություններ տալուց հետո։ Վարչապետի խոսքով՝ ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ հարց է հնչել, թե ինչքան ժամանակ տաղավարները կմնան պուրակում, և դրա պատասխանն է` առավելագույնը երեք տարի, քանի որ պետք է իրականացվի “Հին Երևան” ծրագիրը, որի մուտքը հենց Մաշտոցի պուրակից է լինելու: Տ. Սարգսյանը հավաստիացրեց, որ իրավական առումով օրենքի խախտում չկա: “Շահագրգռված ենք, որ այս հարցում քաղաքացիների հետ լինի համերաշխության և համաձայնության մթնոլորտ”,- վստահեցրեց Տ. Սարգսյանը` նշելով, որ Աբովյան փողոցում տաղավարները հիմնական կառույցներ էին, և թույլտվությունը տրվել էր քաղաքապետարանի կողմից, և դրանք ապամոնտաժվեցին, իսկ պուրակում էլ ժամանակավոր են։ “Մենք մեր ընդդիմախոսների կարծիքը հարգում ենք: Եվ այս որոշումը պետք է վերջակետ դնի խնդրին”, – ասաց վարչապետը: 




Լրահոս