Կաթնամթերքի հատկապես պանրի եւ կաթի ամենօրյա օգտագործումը դրական ազդեցություն է թողնում ուղեղի ֆունկցիաների վրա: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի գիտնականները: Ուսումնասիրությունները կատարվել են ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում, որին մասնակցել են ավելի քան 1000 մեծահասակ: Գիտափորձի ընթացքում մասնակիցների մոտ ստուգվել են հիշողությունը, ուշադրությունը, խոսելու, մտածողության եւ կողմնորոշման ունակությունները: Պարզվել է, որ նրանք ովքեր կաթնամթերք չեն օգտագործում կամ շատ քիչ են օգտագործում, վերը նշված ֆունկցիաների ցուցանիշները միջինից ցածր են եղել: Իսկ ովքեր , մշտապես կաթնամթերք են օգտագործում տվել են դրական արդյունքներ: Փորձագետները նշում են , որ կաթնամթերքը նվազեցնում է սրտի հիվանդությունները:
Պանրի եվ կաթի դրական ազդեցությունը ուղեղի վրա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ