Բջջային հեռախոսները հիպերտոնիայի առաջացման պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուելսի համալսարանի աշխատակիցները խորհուրդ են տալիս հղի կանանց հրաժարվել բջջային հեռախոսներից: Բանն այն է, որ հեռախոսի ճառագայթումը մեծացնում է երեխայի վարքագծի զարգացման մեջ խնդիրների առաջացման վտանգը,- գրում  է The Daily Mail-ը:Հեռախոսի ճառագայթումը ազդում է ուղեղի զարգացման վրա՝ հետագայում առաջացնելով անհանգստություն, անուշադրություն եւ հիշողության խանգարում: Այս եզրակացությունը հաստատվել է հղի մկների վրա փորձեր կատարելուց հետո: Սակայն պետք է հաշվի առնել, որ փորձի ժամանակ հղի մկները ճառագայթվել են ամբողջությամբ, իսկ կանայք հեռախոսը հեռու են պահում արգանդից:Ստուգումը ցույց է տվել ուղեղի զարգացման անկանոնություններ, որոնք, ըստ մասնագետների, կարելի է կապել երեխաների մոտ հիպերտոնիայի սինդրոմի եւ ուշադրության պակասի հետ:




Լրահոս