Հայտնի երգիչն ամառը կանցկացնի բանտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի երգիչ Քրիս Քելմիի համար սահմանվել է 22 օր վարչական կալանք: Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, տրանսպորտի միջոց վարելու իրավունքից զրկված երաժիշտը հրաշարվել է ալկոհոլային ստուգման ենթարկվել: Նման պահվածքը Ռուսաստանի Դաշնությունում համարվում է վարչական իրավախախտում:

Հուլիսի 11-ին Քրիս Քելմին ձերբակալվել էր Մոսկվայի կենտրոնում վթարի պատճառ հանդիսանալու համար: Նա քիչ էր մնացել բախվեր մոտոցիկլին, ինչից խուսափելով՝ բախվել էր մայթեզրին: Թեև կասկած կար, որ Քրիսն անսթափ վիճակում է, երգիչը հրաժարվել էր բժշկական զննումից:

Ավելի վաղ Քրիս Քելմին արդեն ենթարկվել էր վարչական պատասխանատվության ճանապարհատրանսպորտային կանները խախտելու համար, մասնավորապես՝ անսթափ վիճակում մեքենան վարելու և արագությունը գերազանցելու համար:




Լրահոս