Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր. ՕԵԿ-ի նոր կարգախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է “Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր” կարգախոսով: Այս մասին այսօր`, մարտի 23-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, նկատելով, որ “հավատալ” բառը կա նաեւ մյուս կոալիցիոն կուսակցությունների կարգախոսներում: Հեղինե Բիշարյանի կարծիքով, դա չի վկայում, որ հավատի կորուստ կա, ընդհակառակը Բիշարյանը վստահ է, որ իրենց հավատում են ու վստահում: Դիտարկմանը, թե անգամ հարցումների արդյունքում ակնհայտ է, որ հավատի կորուստ կա, Հեղինե Բիշարյանը պատասխանեց, որ բոլորն էլ հարցումներ են անում, իրենք էլ պարզել են, որ ՕԵԿ-ին հավատում են: ՕԵԿ խմբակցության ղեկավարը չափազանց ոգեւորված է ՕԵԿ համաժողովին Սերժ Սարգսյանի արտահայտած այն մտքից, որ ՕԵԿ-ն ամենաբարոյական ուժն է, եւ իրենք այդ գնահատականից ելնելով նորանոր հաջողություններ են գրանցելու: Բիշարյանը հերքեց տեսակետը, որ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի կցորդն է, “Այդ գաղափարը բավական քարշ եկավ մամուլում, պատվիրված է, բայց այդպես էլ իր տեղը չգտավ հասարակության մեջ”, -ասաց նա: 




Լրահոս