Թամամին դատեցին 4 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց Հովհաննես Թամամյանի եւ մյուս երկու ամբաստանյալների դատավճիռը:Մասնավորապես Թամամյանին դատարանը մեղավոր ճանաչեց քրեական օրենսգրքի 308 հոդված 1-ին եւ 2-րդ մասերով եւ պատիժները գումարելով՝ նրան դատապարտեց վերջնական 4 տարի ժամկետով ազատազրկման և պետական պաշտոններում աշխատելու երկու տարվա արգելքի: Դատավորը դատական ակտով պատժի կրման սկիզբը հաշվվում է 2011 թվականի մարտի 24-ից, մյուս երկու ամբաստանյալների մասով եւս դատական ակտը կրկնեց մեղադրող դատախազի կողմից դատարանում հրապարակված մեղադրական եզրակացությունը, որով և Արմեն Պողոսյանը, եւ Վահան Խանզադյանը հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեցին:Դատական նիստի ավարտին Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առայժմ չի կարող ասել՝ կբողոքարկեն դատական ակտը վերաքննիչ ատյան, թե ոչ:Նշենք, որ պաշտպանական ճառի հրապարակումից հետո դատավորը ամբաստանյալներին տվեց վերջին խոսքի իրավունք, որից երկու ամբաստանյալները հրաժարվեցին, իսկ Թամամյանն ասաց հետևյալը. “Ես 35 տարի աշխատել եմ ոստիկանության համակարգում եւ եղել ու մնում եմ ոստիկանությանը նվիրյալ, ավելացնելու ոչինչ չունեմ”,- ասաց Թամամյանը




Լրահոս