Նավասը «Ռեալում» տարեկան 1.8 մլն եվրո կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են դարձել Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասի և «Ռեալի» միջև կնքած պայմանագրի մանրամասները:

Առաջիկայում դարպասապահը կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 1.8 մլն եվրո: Նավասը շուտով կլինի «արքայական» ակումբի տրամադրության տակ՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար: «Լևանտեից» տրանսֆերի արժեքը կազմում է 10 մլն եվրո:

2013/14 մրցաշրջանում նա անցկացրել է 37 հանդիպում և բաց թողնել 39 գնդակ և 17 խաղում գնդակ բաց չի թողել: ԱԱ-2014-ում Նավասը մասնակցել է 5 խաղի՝ բաց թողնելով 2 գոլ:




Լրահոս