ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն Արթիկից տեղեկություն ստացավ այն մասին, որ տեղի ոստիկանապետ Արթուր Պետրոսյանն այս օրերին զբաղված է «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավով: Ավելին, ըստ մեր տեղեկությունների` նա ոստիկանության Արթիկի բաժինը վերածել է թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր` ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանի ոչ պաշտոնական նախընտրական շտաբի: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն, հերքեցին այս լուրերը` նշելով, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խստիվ արգելել է ոստիկաններին` զբաղվել քաղաքականությամբ: Բայց կարծես թե Պետրոսյանը, հանուն իր եղբոր պատգամավորական մանդատի, պատրաստ է խախտել բոլոր օրենքներն ու հրամանները, ինչն էլ ապագայում կարող է իր պաշտոնի համար լուրջ խոչընդոտ հանդիսանալ:




Լրահոս