Տարիներ առաջ 22-ամյա ամերիկացի Ռիչարդ Լի Նորրիսը պատահաբար հրացանից կրակել է իր գլխին: Երիտասարդը կենդանի է մնացել, սակայն նրա դեմքը մնացել է այլանդակված: Երկար տարիներ նա ապրել է մեկուսացած վիճակում, սակայն 2012թ.-ին բժիշկները նրա դեմքի փոխպատվաստում են կատարել, տեղեկացնում է The Telegraph-ը:
1997թ.-ին Նորրիսը տուն է վերադարձել հարբած վիճակում և վիճել մոր հետ: Երբ կոնֆլիկտը հասել է գագաթնակետին, երիտասարդը վերցրել է հրացանը և սպառնացել կրակել իր գլխին: Հրացանը պատահաբար կրակել է՝ լուրջ վնաս հասցնելով Ռիչարդ Նորրիսի դեմքի կեսը:
2012թ.-ին Մերիլենդի համալսարանի բժիշկները համաձայնել են նրա դեմքի փոխպատվաստում իրականացնել: Բարդ օպերացիային մասնակցում էին 150 բժիշկներ և բուժքույրեր: Վիրահատությունից հետո ամերիկացին սկսել է խոսել և նույնիսկ ժպտալ:
GQ ամսագրի լրագրողներն այնքան էին տպավորվել այս պատմությունից, որ որոշել են տեղադրել տղամարդու լուսանկարն իրենց ամսագրի՝ վերջերս լույս տեսած համարի շապիկին:
Ռիչարդ Նորրիսը չի բացառում, որ սա իրեն վերջին նկարահանումը չէ: