Այսօր հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի ծննդյան օրն է: Նա հանդես է գալիս Մոսկվայի Սպարտակում և Հայաստանի ազգային հավաքականում՝ որպես հարձակվող։
Յուրա Մովսիսյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 2-ին Բաքվում, Ադրբեջանական ՍՍՀ-ում Սերգեյ Մովսիսյանի և Աիդա Սահակյան ընտանիքում։ Յուրան չունի հիշողություններ իր տան մասին։ Նա հիշում է, որ իր ընտանիքը Բաքվում մնացել է մինչև «1991 թ.-ի վերջը կամ 1992 թ.-ի սկիզբը», այն պատճառով, թե ինչպես էին «մարդիկ սպանում … ամեն բան»։
Նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Լոս Անջելեսի տարածքում, որտեղ կա մեծ հայկական համայնք։ Մովսիսյանը հաճախել է և ֆուտբոլ է խաղացել Փասադենա քաղաքի ավագ դպրոցում։ Այնտեղ խաղացել է մեկ տարի, որից հետո ՄԼՍ֊-ում «հայտնաբերել են» նրան և 2006 թվականին Յուրան տեղափոխվել է ՄԼՍ Սուպերդռավթ։ Նրա կուռքն էր Թիերի Անրին։
2001-2002 թվանանին սկսել է ֆուտբոլ խաղալ Փասադենա ֆուտբոլային քոլեջում, որտեղ սովորեց 1 տարի։ Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2006 թվականին Կանզաս Սիթի ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 28 խաղ և խփել 5 գնդակ։ 2007 թվականին Յուրան պայմանագիր է կնքում Ռեալ Սոլտ-Լեյկ ակումբի հետ, որի կազմում անցկացնում է 2 սեզոն և 53 խաղում խփում 15 գնդակ։ Այդ ընթացքում Յուրա Մովսիսյանը նաև դառնում է MLS-ի չեմպիոն։ Տաղանդավոր խաղացողի նկատմամբ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Դանիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող Ռանդերս ակումբը, որտեղ այդ ժամանակ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանը։