ԶԻՋԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում թեկնածությունն առաջադրած «Ժառանգություն» կուսակցության անդամ Գագիկ Մարգարյանը երեկ ինքնաբացարկ է հայտնել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարգարյանն իր այդ քայլը բացատրեց զբաղվածությամբ ու «ելնելով այն սկզբունքից, որ չխանգարենք մյուս ընդդիմադիր ուժերին եւ ավելի կենտրոնանանք հաղթանակի վրա` ես գտա, որ պետք է ինքնաբացարկ անեմ»: Հիշեցնենք, որ 21 ընտրատարածքում իրենց թեկնածությունն էին առաջադրել անկուսակցական Գեւորգ Ասատրյանը, ՀՀՇ-ից` Սեդրակ Հովհաննիսյանը, անկուսակցական Մերուժան Մխոյանը, իսկ ՀՀԿ-ից` Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը:
Թիվ 22 ընտրատարածքի թեկնածու, «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենի ՀՀԿ-ական խորհրդականն էլ է ինքնաբացարկ հայտնել` զիջելով մեկ այլ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանին` Եվրոստանի Արայիկին:




Լրահոս