ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ դպրոցում եւ տեղյակ եմ, որ համաձայն կառավարության 2011թ. հունիսի 2-ի թիվ 21 որոշման` այսուհետ երեխան դպրոց ընդունվելու ժամանակ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք չպետք է ներկայացնի: Որոշման մեջ գրած է` օրենքին հակասող տեղեկանքներ չպահանջել: Ինձ հետաքրքրում է` որ փաստաթղթում է գրված, թե կոնկրետ ինչ կարգի տեղեկանք մենք իրավունք չունենք պահանջել:

Հասմիկ Սահակյան, 42 տարեկան, ուսուցչուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության «Արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատությունների (պոլիկլինիկաների) կողմից տրամադրվող տեղեկանքների տրամադրումը կանոնակարգելու մասին» 2011 թվականի հունիսի 2-ի համար 21 արձանագրային որոշման 3-րդ կետի` ՀՀ առողջապահության եւ կրթության ու գիտության նախարարություններին հանձնարարվել էր ձեռնպահ մնալ քաղաքացիներից օրենքով չսահմանված, մասնավորապես հիվանդությունից հետո երեխաների հաճախումը դպրոց, մանկապարտեզ թույլատրելու վերաբերյալ նախադպրոցական հաստատություն կամ դպրոց ընդունվելու եւ այլ տեղեկանքներ պահանջելուց կամ տրամադրելուց: Հիմք ընդունելով նշված փաստաթուղթը` հանրապետության բոլոր առողջապահական կազմակերպություններին ուղղվել է գրություն` օրենքով չսահմանված տեղեկանքների տրամադրումից զերծ մնալու վերաբերյալ (մասնավորապես նշվել են դպրոց հաճախելուց առաջ տրամադրվող բժշկական քարտը` 026 ձեւ, կրած հիվանդությունից հետո դպրոց ներկայացվող տեղեկանքը, շրջապատում առկա վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկանքը):

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ խոսք, չափազանց կարեւոր է միջավայրի փոփոխությունից եւ շփման շրջանակի ընդլայնումից առաջ երեխայի առողջության մանրազնին ստուգումը: Սա նաեւ առիթ է մարդու առողջական վիճակի զննման եւ թաքնված հնարավոր հիվանդությունների բացահայտման ու կանխման համար:




Լրահոս