Մաշտոցի այգում ապամոնտաժող բրիգադին այսօր հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշն ու մտնել կրպակներ, սակայն դրանք ապամոնտաժել չեն հասցրել, քանի որ ոստիակներն անմիջապես բրիգադի անդամներին դուրս են բերել երկաթյա արգելապատնեշներով առանձնացված տարածքից:Հասարակական կարգի պահպանության պետ Կարեն Մովսիսյանն ասել է, որ Ոստիկանությունն իր որոշումը չի փոխել և որ իրենք շարունակելու են պաշտպանել մասնավոր սեփականությունը, իսկ բրիգադի գործողությունները որակել ապօրինի:
Ապամոնտաժող խմբի անդամները հայտարարել են, որ եթե իրենք անօրինական գործողություն են անում, ապա թող իրենց ձերբակալեն։ Ակտիվիստները հայտարարել են, որ ձախողված փորձը չի նշանակում, որ հրաժարվում են իրենց մտադրությունից և հավատացրել, որ բոլոր դեպքերում կրպակներն ապամոնտաժվելու են: