«Պեռնո Ռիկար Արմենիա»-ն նույնպես տուգանվեց․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ն վերջերս տուգանվել է ՊԵԿ-ի կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. ապրիլի 10-ին «Պերնո Ռիկար Արմենիան» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մանուկ Աբրահամյանը Հայաստանից Լեհաստան է արտահանել 26 հազար 377 հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշ եւ այն չի վերահայտարարագրել: Արդյունքում «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ լիազոր ներկայացուցիչը ճանաչվել է զանցառու եւ պետական եկամուտների կոմիտեի կողմից հուլիսի 23-ին տուգանվել է 50.000 դրամով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս