Ալիև-Սարգսյան հանդիպումը «ոգևորել» է Ուորլիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեզ ոգևորել է ղարաբաղյան հակամարտության քննարկման նպատակով օգոստոսի 10-ին կայացած նախագահներ Ալիևի և Սարգսյանի հանդիպումը», – ի պատասխան Սոչիի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական АПА գործակալության հարցին՝ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Համանախագահին հատկապես ուրախացրել է այն հանգաԱլմանքը, որ նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը երկխոսության շարունակման և խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման հետ կապված:

«Մենք հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունացվի, և կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, կհամագործակցեն Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հակամարտության կարգավորման հարցում»,-նշել է նա:




Լրահոս