Լուիս Սուարեսի առաջին խաղը կարող է կայանալ օգոստոսի 18-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է մասնակցել կատալոնական «Բարսելոնա»-ի ու Ուրուգվայի հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումներին: Այդպիսի որոշում ընդունել է Լոզանի Սպորտային կարգապահական դատարանը:

Հիշեցնենք, որ դատարանն ուժի մեջ է թողել ՖԻՖԱ-ի այն որոշումը, ըստ որի՝ Սուարեսը 4 ամսվով որակազրկվել էր: Հիշեցնենք նաև, որ նա աշխարհի առաջնության ժամանակ կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելլինիի ուսը:

Սակայն այժմ որոշված է, որ հարձակվողը կարող է մարզվել իր թիմի հետ: Բացի դրանից՝ արգելքը գործում է միայն պաշտոնական խաղերի դեպքում. նա կարող է մասնակցել հավաքականի և ակումբի ընկերական խաղերին: 27-ամյա ֆուտբոլիստի առաջին խաղը կատալոնական ակումբի հետ կկայանա օգոստոսի 18-ին, երբ նրանք խաղան մեքսիկական «Լեոն» ակումբի հետ:




Լրահոս