Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ Հանրապետական կուսակցության մոտ 500 անդամներ այս պահին հավաքվել են “Հարսնաքարում”, որին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հավաքույթին մասնակցում են ինչպես ՀՀԿ համամասնական ցուցակով, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները:
Հանրապետականները միջոցառման ընթացքում Սերժ Սարգսյանի հետ անմիջական շփումից հետո՝ արդեն վաղվանից, նոր ուժերով կանցնեն պաշտոնական քարոզարշավին: