ՖԻՖԱ-ն չի ընդունել «Բարսելոնա»-ի բողոքն իր կողմից ավելի վաղ ընդունված որոշման առնչությամբ: Այդ որոշմամբ հաջորդ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ ակումբը չի կարողանա ֆուտբոլիստներ գնել:
ՖԻՖԱ-ի որոշումը տեղեկացնում է այն մասին, որ մի ամբողջ տարի (2015 թվականի հունվարից) կատալոնական ակումբը չի կարողանա նոր ֆուտբոլիտներ ձեռք բերել:
Հիշեցնենք, որ այս պատիժը կապված է այն բանի հետ, որ «Բարսելոնա»-ն խախտումով է կատարել այլ երկրներից անչափահաս ֆուտբոլիստների տեղափոխությունը: Այդ կերպ կապտանռնագույնները կկարողանան գնել ֆուտբոլիստներ միայն այս ամռան տրանսֆերի ժամանակ, որից հետո կվերսկսեն դրանք 2016թ. հունվարից: