200 թեքահարթակներից արդեն իսկ կառուցվել և շահառուների օգտագործմանն է հանձնվել 100-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով համայնքային բյուջեի միջոցներով թեքահարթակներ կառուցելու աշխատանքների մասով զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված շուրջ 200 թեքահարթակներից արդեն իսկ կառուցվել եւ շահառուների օգտագործմանն է հանձնվել 100 թեքահարթակ: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Բացի այդ, նախկինում կառուցված օբյեկտների 215 մուտքեր սեփականատերերի կողմից հարմարեցվել են հաշմանդամների համար եւ ապահովվել թեքահարթակներով:

Զեկուցվել է նաեւ, որ փողոցների հիմնանորոգման շրջանակում եւս կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են թեքահարթակների կառուցման աշխատանքներ:

Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել նաեւ փողոցների հիմնանորոգման շրջանակում կառուցվող թեքահարթակներն ու շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ գնահատել դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին:




Լրահոս