Անչափահասը համադասարանցու դեմ 10 մեծահասակների էր բերել. գործը դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ  ապրիլի 16-ին Երևանի 186 դպրոցում անչափահաս համադասարանցիների միջև դանակահարություն է տեղի ունեցել:

Դատական տեղեկատվական համակարգից Armlur.am-ը տեղեկանում է, որ քրգործն ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Հարությունյանին:

Դատական առաջին նիստի օրը դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ինչպես Armlur.am-ին հայտնել էր դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանը, նախքան դեպքը 14-ամյա տղաներն արդեն իսկ չպարզաբանած հարցեր են ունեցել:

Դպրոցի տնօրենը, ներկայացնելով միջադեպի ընդհանուր հանգամանքները, նշել էր, որ դասերի ավարտից հետո, երբ Կարենը պատրաստվել է տուն գնալ, դպրոցից քիչ հեռու իրեն ավելի մեծահասակ և ոչ դպրոցական տղաներ են սպասել` թվով մոտ 10 հոգի: Նրանց միջև վեճ է սկսվել, ինչը հանգեցրել է կռվի, ու ինքնապաշտպանության համար Կարենը գրպանից հանել է դանակն ու հարվածել Հայկին:

Իսկ մեղադրական եզրակացության համաձայն` անչափահաս Կարեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համադասարանցի Գեղամ Նիկողոսյանի և վերջինիս ընկերներ՝ Արթուր Շահումյանի, Հայկ Մարգարյանի, Գագիկ Աթաբեկյանի, Կարեն Հակոբյանի հետ վիճաբանություն է ունեցել, որի ընթացքում նախապես իր հետ տանից վերցրած դանակով 1 անգամ հարվածել է Հ. Մարգարյանին, դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի (առողջությանը ծանր վնաս հասցնելը) հատկանիշներով:

Անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողների հսկողությանը հանձնելը:




Լրահոս