Երևանը գավառականացնելու ուղղությամբ ջանքեր չեն խնայվում:
Մեկն անշնորհք շինություններով է լցնում քաղաքը, մյուսը` անճաշակ պաստառներով, երրորդն էլ որոշել… ու Թումանյան փողոցում լոլիկ է տնկել:
Բույսն էլ համառել ու, արհամարհելով անբարենպաստ բնակլիմայական պայմանները, փոշին, մեքենաների թունավոր արտանետումները, հասակ է առել ու նույնիսկ բերք տվել: Թե ով և ինչպես կտնօրինի Թումանյան փողոցի միակ լոլիկի ճակատագիրը, դեռ շուտ է քննարկել:
Այն վերջնականապես մի քանի օրից կկարմրի: Ամեն դեպքում այստեղով անցուդարձ անողներից շատերն են նկատել միամյա բույսը, զարմացել նրա անսպասելի ներկայությունից ու հաջողությունից ու ասֆալտի հարևանությամբ մինչև վերջ պայքարելու համառությունից: