Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը կնվազի 3-5 աստիճանով, 3-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով: